USD391.1EUR422.27RUB4.6104

Imagine Communications-ը ձեռք է բերվել «Armenian Team Group»-ի կողմից

 «Ուրախ եմ տեղեկացնել, որ Imagine Communications-ը՝ լայնաշերտ ինտերնետի առաջատար օպերատորը Իռլանդիայում, ձեռք է բերվել «Armenian Team Group»-ի կողմից՝ Հայկ և Ալեքս Եսայանների գլխավորությամբ: Սա մեծ ձեռքբերում է հայկական տեխնոլոգիական համայնքի համար և վառ օրինակ այն բանի, թե ինչպես հայկական ընկերությունները կարող են մրցակցել և հաջողության հասնել միջազգային ասպարեզում: Հայկն ու Ալեքսը շարունակում են բարձրացնել հայկական տեխնոլոգիական ձեռներեցության նշաձողը` ցույց տալով, որ համարձակ գաղափարներն ու կենտրոնացված աշխատանքը կարող են հսկայական ազդեցություն ունենալ: Այս ձեռքբերումը նոր էջ է բացում հայկական տեխնոլոգիաների համար։ Շնորհավորում եմ ընկերներիս այս նշանակալի հաջողության կապակցությամբ և վստահ եմ, որ նրանց ապագայում նոր բարձունքներ են սպասվում»,- Krisp-ի հիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Imagine-ի բաժնետոմսերի մեծամասնության գնումը Team Group-ի առաջին ներդրումն է ԵՄ երկրում: Դրան աջակցում է հոլանդական ING բանկը։

Եսայան եղբայրները ներդրումներ են կատարում Imagine-ում, քանի որ հավատում են իռլանդական շուկայի երկարաժամկետ ներուժին և Team Group-ը հավակնոտ ծրագրեր ունի ընդլայնվելու դեպի Եվրոպա:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ