USD389.76EUR406.4RUB3.79

IMF-ը և հետ ՀՀ ԿԲ-ն կազմակերպում են շնորհանդես/հանդիպում-քննարկում

Մայիսի 10-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հետ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում է 2024 թվականի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ԱՄՀ-ի տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին հրապարակման շնորհանդես/հանդիպում-քննարկում։

Շնորհանդեսի ընթացքում բանախոսների խումբը կներկայացնի ԱՄՀ-ի հրապարակած Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական հեռանկարը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

Միջոցառման խոսնակներն են ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը, «HSBC Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։ Մոդերատոր՝ Էրիկ Հակոբյան (ՍիվիլՆեթ):

Հանդիպմանը կարող եք հետևել առցանց՝ Կենտրոնական բանկի յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ