Վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում ակտիվ քննադատության թեմա էր դարձել Զվարթնոց օդանավակայանում ձևավորված խոշոր հերթերը և դրա սպասարկումը: Ժամանող ուղևորները բողոքում էին, որ մի քանի ժամ տևող թռիչքից հետո հոգնած ժամանում էին օդանավակայան և անձնագրերի ստուգման հերթն այնքան մեծ էր լինում, որ անհրաժեշտ էր հերթում կանգնել առնվազն 1-2 ժամ, մինչև անցնել անձնագրային ստուգումն ու դուրս գալ օդանավակայանից: Նույնիսկ եղան ավելի հեռուն գնացող երևակայություն ունեցող ուղևորներ, ովքեր պդնում էին, որ դա արվում է այսպես կոչված «Fast Track»-ի միջոցով «փող աշխատելու համար»: Քանի որ այժմ կրքերը հանդարտվել են, ապա իսկական ժամանակն է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Զվարթնոցում և ինչպես է իրականացվում սպասարկումը Երևանի օդանավակայանում:
Նախ նշենք, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի գլխավոր օդանավակայանն է, որը հանդիսանում է Հայաստանի հիմնական միջազգային դարպասը և տարածաշրջանի խոշորագույն օդանավակայաններից մեկը: Զվարթնոց օդանավակայանը հիմնադրվել է 1961 թվականին և բացվել 1962 թվականին: Օդանավակայանի անվանումը վերցված է մերձակայքում գտնվող պատմական Զվարթնոց տաճարից, որը համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
2001 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ստացավ Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիոն կառավարման իրավունքները: Հենց այդ պայմանագրի շնորհիվ էր, որ Զվարթնոցը ոչ միայն նոր շունչ ստացավ, այլև դարձավ լավագույն օդանավակայաններից մեկը հետխորհրդային տարածքում, առաջ անցնելով նաև տասնյակ եվրոպական և ամերիկյան օդանավակայաններից: Օդանավակայանը ունի երկու տերմինալ, որոնցից մեկը սպասարկում է թռիչքները, իսկ մյուսը՝ բեռնափոխադրումները: Տերմինալներում կան բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝ սկսած հանգստի սրահներից և խանութներից մինչև սննդի կետեր և ավտոմեքենաների վարձույթ: Օդանավակայանը նաև ապահովում է որակյալ և անվճար Wi-Fi կապով: Վերջին տարիներին Զվարթնոց օդանավակայանում իրականացվել են բազմաթիվ արդիականացման ծրագրեր՝ նպատակ ունենալով բարելավել ծառայությունների որակը և անվտանգությունը: Բարելավվել են ուղևորների սպասարկման պայմանները, ավտոկայանատեղիների և տրանսպորտային միջոցների մատչելիությունը:
Զվարթնոց օդանավակայանը սպասարկում է մի շարք միջազգային և տեղական ավիաընկերություններ, ներառյալ Armenia Airways, Air France, Austrian Airlines, Qatar Airways և այլն: Օդանավակայանից կատարվում են թռիչքներ դեպի Եվրոպա, Ասիա և Մերձավոր Արևելք: Զվարթնոց օդանավակայանը նաև կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման գործում՝ լինելով երկրի գլխավոր օդային դարպասը, ինչպես նաև երկրի խոշորագույն գործատուն և ամենամեծ հարկատուներից մեկը:
Հիմա անդրադառնանք խնդրի բուն թեմային: Վերջին շաբաթներին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան նաև Զվարթնոցի վրա: Նախ տեղի ունեցավ դարի «համակարգչային խափանումը»: Windows համակարգի խափանման պատճառով տասնյակ հազարավոր թռիչքներ հետաձգվեցին և/կամ չեղարկվեցին, ինչի արդյունքում համաշխարհային գրեթե բոլոր ավիացիոն հոսքերը խափանվեցին: Սա բնականաբար ունեցավ իր ազդեցությունը նաև Հայաստանի ավիացիայի վրա, քանի որ խափանման վերականգնումից հետո տասնյակ թռիչքներ սկսեցին 5-10 րոպեյվա տարբերությամբ ժամանել Զվարթնոց: Բնականաբար ձևավորվեց մեծ հերթ: Այդ պահին Զվարթնոցում գործող բոլոր 19 անձնագրային կետերը գեր լարված ռեժիմով աշխատում էին, սակայն պարզ է, որ 2000-3000 միաժամանակյա ուղևորահոսքը բարդ էր սպասարկել: Դրանից օրեր առաջ Երևանում եղանակային բարդ պայմանների արդյունքում որոշ չվերթներ հետաձգվեցին, որոշները վայրէջք կատարեցին այլ երկրների օդանավակայաններում, որոշ ինքնաթիռների անձնակազմերն էլ որոշեցին մի քանի պտույտ անել Երևան քաղաքաի վրայով, մինչ վայրէջքի թույլտվություն ստանալը՝ եղանակային պայմանների բարելավումից հետո: Բնական է, որ կրկին մի քանի չվերթ միաժամանակ ժամանեց Զվարթնոց և հերթերը նորից ձևավորվեցին: Այս պարագայում ևս Զվարթնոցի անձնակազմը՝ համագործակցելով այստեղ գործող պետական մարմինների հետ ամենասեղմ ժամկետնորում սպասարկեց գոյացած հերթը: Համեմատության համար կարելի է նշել, որ Եվրոպական շատ երկրներում գործում են ընդամենը 2 սպասարկման պատուհան, որոնցից մեկը սպասարկում է ԵՄ, մյուսը օտարերկրյա քաղաքացիներին՝ ինչը ժամեր է տևում:
Հաջորդ կարևոր հարցը Զվարթնոցի թողունակությունն է: Զվարթնոցը նախորդ տարի սպասարկել է շուրջ 5.4(!) միլիոն ուղևոր, ինչը Հայաստանի բնակչության մոտ կրկնապատիկ թիվն է: Բնական է, որ նման պայմաններում օդանավակայանն ու աշխատակազմը գերլարված աշխատում են սպասարկման որակն ու տեմպն ապահովելու նպատակով, ինչը, համաձայնեք չափազանց բարդ է: Իսկ ինչ վերաբերում է «Fast Track» կամ «VIP» ծառայություններին, ապա դրանք ամբողջ աշխարհում գոյություն ունեցող և ընդունված ձևաչափեր են, որոնցից մարդիկ օգտվում են առավել հարմարավետ ճամփորդելու համար:
Իսկ եթե այս ամենին հավելում ենք ամառային սեզոնի ծանրաբեռնվածությունը, ապա կարելի է միանշանակ պնդել, որ Զվարթնոցի անձնակազմն իրոք հերոսական աշխատանք է իրականացնում՝ սպասարկման որակն ապահովելու նպատակով:
Բարի թռիչք, բարի վայրէջք…