USD389.45EUR409.74RUB3.86

Ինչքան կկազմեն ճանապարհային ցանցի բարելավման ծախսերը. ACSES

✅ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան 3.7%-ը:
✅ Ճանապարհային ցանցի բարելավման ծախսերի 53.6%-ը կուղղվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջին նորոգմանը՝ ապահովելով 447.7 կմ ավտոճանապարհի բարելավում։
✅ Ծախսերի 34.2% կամ շուրջ 41 միլիարդ դրամ կուղղվի Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրին։
✅ Ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների մատուցմանը կհատկացվի 11 միլիարդ դրամ՝ ապահովելով 4075 կմ ամառային պահպանման ենթակա և 5218 կմ ձմեռային պահպանման ենթակա ավտոճանապարհների պահպանումը և շահագործումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ