USD391.16EUR422.18RUB4.6495

Ինչո՞վ է պայմանավորված վճարման 30 րոպե սահմանափակումը․պարզաբանում է Telcell-ը 

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը հանրային տրանսպորտում քարտով վճարում կատարելուց հետո հաջորդ վճարման համար 30 րոպե ժամանակային սահմանափակում է դրել վերջերս՝ քաղաքացիների կողմից չարաշահումներով պայմանավորված:  Բանկային քարտերին հաճախ լինում են նաևանսահմանափակ տարիֆային պլաններ, ինչն էլ չարաշահման հնարավորություն է տալիս: 

«Քաղաքացին, իմանալով, որ բանկային քարտն ունիտարիֆային պլան, որն անսահմանափակ է, քարտովանցկացնում է իր բոլոր ծանոթ բարեկամներին և վնասհասցնում համակարգին: Նմանատիպ փորձ մենքքաղաքացիների կողմից ունեցել ենք՝ և ՛ բանկայինքարտով, և ՛ տրանսպորտային քարտով: Այդչարաշահումների հետևանքով մենք ստիպված ենք եղելայդ երկու սահմանափակումն էլ դնել՝ ինչպեստրանսպորտային քարտերի վրա, այնպես էլբանկային»,–ասում է «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության գլխավորտնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը: 

30 րոպեի սահմանափակումը գործում է նույնտրանսպորտի համար՝ մետրոյի նույն կայարանում, նույն համարի ավտոբուսում կամ տրոլեյբուսում: Եթեքաղաքացին փոխում է տրանսպորտային միջոցը, վալիդատորն ընդունում է վճարումը:  Այսինքն՝ տեղփոխով ուղևորվող քաղաքացին այս սահմանափակումը չի զգա:

Իսկ, թե ինչու ժամանակային սահմանափակումը չի տարածվում միայն այն բանկային քարտերի վրա, որոնց վրա կան տարիֆային պլաններ, պայմանավորված է վալիդատորի օֆլայն աշխատանքով: Վճարման պահին հնարավոր չէ տարանջատել բանկային քարտերը՝ ըստ տարիֆային պլանի և տարիֆային պլանի բացակայության: 

Քաղաքացիները բարձրաձայնում են՝ վալիդատորը վճարումը երբեմն մերժում է, բայց ավելի ուշ նկատում են՝ գումարը գանձվել է: Այնինչ, գանձված գումարը ձեր նախորդ երթերից գոյացած պարտքն է, որի պատճառով հայտնվել էիք սև ցուցակում: Երբեմն վալիդատորը կանաչ լույս է վառում, սակայն քարտից գումար չի գանձվում: Պատճառները կարող են տարբեր լինել՝ քարտի վրա անբավարար միջոցների առկայությունից մինչև օրվա գործարքների քանակի ու գումարի սահմանափակում:  

Անսահմանափակ երթերով փաթեթներ ձեռք բերելիս պետք է հիշել՝ գործում է «մեկ անձ՝ մեկ տոմս» սկզբունքը: Telcell Wallet–ով ձեռք բերված դինամիկ QR-ները հնարավոր չէ տրամադրել այլ ուղևորների: Wallet–ում փակված է սքրինշոթի, վիդեոձայնագրության հնարավորությունը: Հնարավոր է սքրինշոթ անել միայն մեկանգամյա տոմսը, 10–հատանոց փաթեթը և օդանավակայանի տոմսը:

«Դինամիկ QR-ի պատկերը 30 վայրկյանը մեկ փոխվումէ: Եվ մինչև դուք կնկարեք, կուղարկեք, պատկերըփոխվելու է, և QR–ը չի աշխատելու»,–նշում է Լիանա Հունանյանը:

Telcell Wallet–ով փաթեթները կարելի է ձեռք բերել զեղչված արժեքով: Կան նաև արտոնյալ խմբեր, որոնց համար գործում են այլ սակագներ: Telcell Wallet–ում նույնականացված լինելը բավարար է առանց թաղապետարաններ կամ մասնաճյուղեր այցելելու հենց Wallet–ում ստանալու հասանելի զեղչը: 

«Ձեր՝ արդեն հասանելի տոմսերը Wallet–ում կլինենզեղչված գնից զեղչված»,–նշում է Լիանա Հունանյանը:

Իսկ ինչ կլինի, եթե քաղաքացին կորցնի տրանսպորտային քարտը. եթե քարտը նույնականացված չէ, ապա կորցնելու դեպքում ընկերությունը չի կարող օգնել: Կորցրած նույնականացված քարտերի դեպքում տարիֆը հնարավոր է տեղափոխել նոր գնված քարտին:  

Մանրամասները՝ տեսանյութում

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ