Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը և որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները:
Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, օրինակ՝ ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ, ապա հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների՝ օրենքով սահմանված չափը գերազանցող գումարները, հարկային մարմնի կողմից վերադարձվում են մասնակցին: