Ինչպես է դրսևորվել S&P 500 ինդեքսը Թրամփի առաջին (կապույտ) և երկրորդ (նարնջագույն) ժամկետների սկզբում
Այս ընթացքում առևտրային պատերազմները շարունակում են թեժանալ։ Կանադայի Օնտարիո նահանգի ղեկավարությունը հայտարարեց ԱՄՆ արտահանվող էլեկտրաէներգիայի սակագների 25% բարձրացման մասին։ Օնտարիոն էլեկտրաէներգիայով ապահովում է 1,5 միլիոն տուն Մինեսոտայում, Նյու Յորքում և Միչիգանում։
Ի պատասխան նախագահ Թրամփը իր սոցիալական ցանցում գրել է.
«Մեզ պետք չեն ձեր ավտոմեքենաները, մեզ պետք չեն ձեր շինանյութերը, մեզ պետք չէ ձեր էներգիան, և շատ շուտով դուք ինքներդ էլ այդ մասին կիմանաք։»