Telcell Wallet-ում հասանելի են մեկանգամյա ուղետոմսեր և 10 ուղետոմսի փաթեթ։ Գնում եք ուղետոմսը, նկարում դրա QR կոդը էկրանից ու ուղարկում երեխայի հեռախոսին։ Ներբեռնեք Telcell Wallet-ը երեխայի հեռախոսում և օգնեք գրանցվել։
Տերմինալով ուղետոմս գնելիս նշեք նրա հեռախոսահամարը։
Այսպես ուղետոմսերը հայտնվում են նրա հավելվածում, ու նա կարող է առանց նույնականացման օգտագործել դրանք։
Մանրամասները՝ կից տեսահոլովակում։