Հասկանալու համար թե ինչպիսի ապագա է սպասվում Հայաստանին ֆինտեխ ոլորտում, նախ պետք է հասկանալ թե ինչ գործոններ են ազդում այս ոլորտի վրա և որոնք են հիմական խորընդհոտները:
Այս առումով կարևոր է կառավարության և կենտրոնական բանկի աջակցությունը:
Ուժեղ հայկական սփյուռքը կարող է ապահովել ֆինանսական ռեսուրսների, փորձաքննության և հնարավոր շուկաների հասանելիությունը: Հայաստանի աշխարհագրական դիրքը, որքան էլ դա զարմանալի լինի, հնարավորություններ է ընձեռում սպասարկելու հարևան շուկաներին՝ սահմանափակ ֆինտեխ ռեսուրսներով:
Բջջային դրամապանակները, անհպում վճարումները և ակնթարթային փոխանցումները մեծ տարածում են գտել Հայաստանում՝ պայմանավորված սմարթֆոնների քանակի աճով:
Վարկավորում և այլընտրանքային ֆինանսավորում. «Per-to-peer» վարկավորումը, crowdfunding-ը և այլընտրանքային գնահատման մոդելները ի հայտ են գալիս՝ մարտահրավեր նետելու ավանդական վարկավորման պրակտիկային և մեծացնելու ֆինանսական ներգրավվածությունը:
Թվային ապահովագրական հարթակները և տվյալների վրա հիմնված ռիսկերի գնահատումը փոխակերպում են ապահովագրական շուկան: Կարգավորող տեխնոլոգիական լուծումները հեշտացնում են համապատասխանության գործընթացները ֆինտեխ ընկերությունների համար:
Այս ոլորտում առաջատար մի քանի ընկերություններ կան, որոնք բավականին արագ տեմպերով զարգանում են:
IDBank. Առաջարկում է թվային բանկային նորարարական լուծումներ, ինչպիսիք են ակնթարթային հաշիվների բացումը և AI-ով աշխատող չաթ-բոտերը:
Telcell. բջջային վճարումների առաջամարտիկ լուծումներ և թվային ֆինանսական ծառայություններ իր Telcell Wallet հարթակի միջոցով:
Synesis. Անդրսահմանային վճարումների անվտանգ լուծումների և բլոկչեյնի վրա հիմնված առևտրի ֆինանսավորման տեխնոլոգիաների ապահովում:
Dinein. Սննդի առցանց պատվիրման և վճարումների հեշտացում, անկանխիկ գործարքների և հարմարավետության խթանում:
Zigen. Ֆինանսական հաստատությունների համար թվային ներբեռնման և ինքնության ստուգման հնարավորություն, անվտանգության և արդյունավետության բարձրացում:
Մարտահրավերներ
Ամենից զատ դեռևս կան մարտահրավերներ, որոն ծառացած են Հայաստանի առջև: Օրնակ, սահմանափակ կապիտալը: ֆինանսավորման հասանելիությունը շարունակում է մարտահրավեր մնալ հայկական ֆինտեխ ստարտափների համար՝ համեմատած տարածաշրջանային կամ համաշխարհային գործընկերների հետ: Ֆինանսական գրագիտությունը ևս խնդրահարույց է: Fintech առաջարկների մասին իրազեկվածության բարձրացումը և հանրությանը կրթելը կարևոր է ավելի լայն ներգրավվախություն ունենալու համար: Կիբերանվտանգության խնդիրը նույնպես կա և կայուն միջոցառումները կարևոր են վստահություն ձևավորելու և թվային ֆինանսական տարածքում օգտվողներին ներգրավելու համար:
Ընդհանուր առմամբ, հայկական ֆինթեխի-ի ապագան հուսադրող է։ Կառավարության շարունակական աջակցության պարագայում, տաղանդավոր աշխատուժով և նորարարական ձեռնարկումներով Հայաստանը պատրաստ է նշանակալից դեր խաղալ տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս ֆինանսական լանդշաֆտի ձևավորման գործում:
Սեփական լրատվություն