USD383.5EUR448.43RUB4.8052

Ինչու է Հայաստանը աղքատ

Առանց դարերի խորքը գնալու դիտարկենք վերջին 100-150 տարին։

19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Հայաստանը եղել է Ցարական Ռուսաստանի մի մասը։

Ցարական Ռուսաստանը ինքնին զարգացած տնտեսություն չի ունեցել, իսկ Արեևլյան Հայաստանը առավելևս՝ գտնվել է Ռուսաստանի մի տարածաշրջանում որը էլ ավելի հետամնաց էր։

Այդ նույն ժամանակ օրինակ Բալթյան երկրները Ցարական Ռուսաստանի առավել զարգացած շրջաններից էին՝ աշխարհագրական և պատմական պայմաններից ելնելով։
Օրինակ Մեդիսոն Րեփորթի համաձայն՝ Էստոնիայի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 1855 թվականին Ֆրանսիայից հետ էր մնում 1,44 անգամ։ Դա այսօրվա իրողության մեջ մոտավորապես Ճապոնիայի և Իսպանիայի մակարդակն է։

Այսինքն երբ ասում ենք, որ Էստոնիան պատերազմ չունի, բարի ղեկավարներ ունի, օրենքի երկիր է և դրա համար է հարուստ, ապա հիշեք, որ դեռ 1855-ին, երբ Հայաստանում հողե տներում էին ապրում, Էստոնիան Ճապոնիայի մակարդակին էր։

Գնանք առաջ։
1918-ին փլուզվում է Ռուսական կայսրությունը հիմնադրվում է Սովետական Ռուսաստանը, որի մաս է կազմում նաև Հայաստանը ու երկրի առանց այն էլ թույլ տնտեսությունը 1920-ականներին թալանվում է կոմունիզմի կողմից։

1920-ականների վերջերին ու 30-ականներին ոչնչացվում է սովետական գյուղը, այդ թվում Հայաստանի գյուղը, որը տնտեսության միակ քիչ թե շատ ձևավորված ճյուղն էր, և դրա հաշվին կառուցվում է ծանր արդյունաբերություն։

Տնտեսական աճը սկսվում է 1920-ականների վերջերին, երբ նույն Էստոնիան, որը անկախ պետություն էր այդ ժամանակ գյուղատնտեսության ինչպես նաև մյուս ճյուղերի զգալի աճ էր արձանագրում և ուներ այնպիսի տնտեսությունը որը քիչ էր հետ մնում օրինակ Լեհաստանից։

1973-ին Էստոնիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր` 13,800 դոլար, իսկ Հայաստանինը՝ 9800։

1973-ի համեմատ Էստոնիայի տնտեսությունը 1987-ին աճում է 1,25 անգամ։
Հայաստանի տնտեսությունը նույն ժամանակ նվազում է 0.18 տոկոսով և 1987 թվականի դրությամբ Հայաստանի տնտեսությունը հետ էր մնում Էստոնիայից 1,4 անգամ։

Այսքան խոսեցի, բայց ինչպես տեսնում ենք չհանդիպեցինք ոչ թալանչի օլիգարխների, ոչ թալանչի ղեկավարների, ոչ Արցախի, ոչ շրջափակման, ոչ պատերազմի, ոչ անկախության, ոչ գործարանների թալանի, ոչ մութ ու ցուրտ տարիների։

Բայց միևնույնն է Հայաստանի տնտեսությունը աղքատ էր և առնվազն 1973-ից այլևս չէր աճում։

1990 թվականին, Համաշխարհային բանկի հաստատուն ՀՆԱ-ի տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ—ն եղել է 5,84մլրդ դոլար, իսկ Էստոնիայինը՝ 14,66մլրդ։

Հայաստանը հետ էր մնում Էստոնիայից 2,56 անգամ։

Հայաստանը իր տնտեսության անկման հատակին հասնում է 1993 թվականին մինչև 2,74մլրդ դոլար, այսինքն անկումը 2,28 անգամ է։

Իսկ Էստոնիան իր հատակին հասնում է 1994 թվականին՝ մինչև 9,86 մլրդ, այսինքն անկումը՝ 1,48 անգամ։

Այսպիսով՝ Սովետական միության փլուզումից հետո, առանց այն էլ ավելի աղքատ Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում է զգալիորեն ավելի շատ քան Էստոնիայինը։

1994 թվականի դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ն հետ էր մնում Էստոնիայից 3,42 անգամ։

Այսօր արդեն՝ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 16,32 մլրդ դոլար, իսկ Էստոնիայինը 27,5, այսինքն Հայաստանը հետ է մնում Էստոնիայից 1,68 անգամ՝ զգալիորեն կրճատելով 1994-ից հետ մնալը։

Եթե խոսենք մեկ շնչին ընկնող նոմինալ հաստատուն ՀՆԱ—ից, ապա 1994-ին Հայաստանը եղել է 857, իսկ Էստոնիան 6739, այսինքն հետ ենք մնացել 7,8 անգամ։

2024-ին՝ համապաստախանաբար՝ 5300 և 20,000, այսինքն հետ ենք մնում 3,77 անգամ։

Այսպիսով, Հայաստանը ամենևին՝ անկախության, շրջափակման, Արցախի, գործարանները թալանելու, տգիտության, մարդկանց միսը ուտելու պատճառով չէ, որ աղքատ է։

Հայաստանը աղքատ է դեռ վաղուց և Հայաստանի զարգացումը դանդաել է դե ԽՍՀՄ տարիներին։

Ավելին՝ անկախությունից հետո Հայաստանը զգալի կրճատել է իր հետ մնալը զարգացած երկրներից և այդ հետ մնալը շարունակում է կրճատվել։

Ուղղակի մենք ուզում էինք արդեն 1992 թվականի հունվարի 1-ին Փարիզում նոր տարի դիմավորեինք։

Բայց այդպես չի լինում։

1000 տարվա աղքատությունը հաղթահարելու համար մենք զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին 35 տարում, և այսօր ավելի հարուստ ենք քան 1980-ականներին։

Այպիսով մեր վերջին 35 տարվա զարգացումը այնքան թույլ չի եղել, որ շնչակտուր ձգտեինք Արցախի հարցը լուծելուն, սահմանները բացելուն։

Արցախի հարցը լուծելը և սահմանները բացելը իհարկե չափազանց կարևոր են տնտեսության համար և աղքատությունը կրճատելու համար, բայց տնտեսական վիճակը աղետալի չի եղել, և մենք էլ միջին տեմպերով հասնում էինք Եվրոպայի հետևից։

Հետևաբար պետք չէր հայերի նկատմամբ հոգեբանական դիվերսիա իրականացնել ու համոզել զիջել մեծ բաներ որպեսզի տնտեսությունը զարգանա։

Ա. Տերտերյանի էջից

Կիսվել :

Նմանատիպ նորություններ