Թվային ֆինանսների և նորարարականտեխնոլոգիաների Doing Digital Forum-ն (DDF) արդեներրորդ անգամ անցկացվեց Երևանում` միավորելովշուրջ 20 խոսնակի և ավելի քան 1000 մասնակցիՀայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով DDF 25-ը դարձավ արժեքավոր մտքերի և դինամիկ քննարկումների հարթակ պետականկառույցների, գործարար համայնքիներկայացուցիչների, ոլորտի միջազգային ուտեղական առաջատար փորձագետների ուկազմակերպությունների համար:

Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, DDF 25-ի Տեխնոլոգիականգործընկերը՝ Amazon Web Services-ը։ Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերությանհամահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը կարևորեցվերափոխումների ժամանակաշրջանումառաջնորդության ստանձնումը: «Մենք ապրում ենքաննախադեպ տեխնոլոգիական փոփոխություններիդարաշրջանում․ ես կասեի՝ տեխնոլոգիականցունամիի ժամանակներում` լի նորհնարավորություններով և համարձակգաղափարներով: Նրանք, ովքեր ոչ թե պարզապեսհետևում, այլ առաջնորդում են այս գործընթացները, ձևավորում են ապագայի տնտեսության տեսլականնու դառնում նոր խաղի կանոններ սահմանողները: Ապագան չի սպասում, եկեք առաջնորդենքփոփոխությունները»,-ասաց Տաթևիկ Սիմոնյանը:

Կենտրոնական բանկի նախագահ ՄարտինԳալստյանը ֆորումի բացման իր ելույթումանդրադարձավ փողի անցած ճանապարհին` փոխանակման համակարգերից` բարտերից մինչևժամանակակից թվային արժույթներ` կրիպտոակտիվներ: «Որպեսզի հասկանանք, թեինչպես են թվային տեխնոլոգիաները ձևավորումփողի ապագան, պետք է վերանայենք մի քանիհիմնարար հարց՝ որն է փողի դերը, ի՞նչն է արժույթըդարձնում վստահելի և լայնորեն կիրառելի»,- ասացԳալստյանը` հավելելով, որ վստահության և արժանահավատության հարցն առավել հրատապ է դառնում թվային արժույթների տարածմանըզուգընթաց:

Ֆորումի գլխավոր խոսնակ աշխարհահռչակֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն իր ելույթը սկսեցհետևյալ մտքով. «Մենք այսօր ապրում ենք միաշխարհում, որտեղ գրեթե ամեն բան կայուն ձևովփոխվում է: Այն, ինչ իրականություն էր մեկտասնամյակ առաջ, այսօր հարցականի տակ է դրվում և, որպեսզի ավելի լավ հասկանանքապագան, պետք է պատրաստվենք դրան այսօր»: Նրա խոսքով` մարդկությունը կանգնած է միխաչմերուկում, որտեղ հին համակարգերը քանդվումեն, բայց նորերը դեռ ձևավորման փուլում են: Լեոնհարդն առանձնացրեց չորս հեղափոխություն, որոնք մեծ ազդեցություն ունեն բանկային ոլորտի, ֆինանսական ծառայությունների ու բուն փողիհայեցակարգի վրա: Դրանք աշխարհաքաղաքականփոփոխություններն են, թվային հեղափոխությունն ուարհեստական բանականության լայն տարածումը, կայուն զարգացման հրամայականը և կյանքիիմաստի ու արժեքների վերափոխումը: «Այս չորսմիտումները ստեղծում են նոր աշխարհ` լիանորոշությամբ, բայց նաև հնարավորություններովու բացահայտումներով: Նոր իրականությունում ինչդեր կունենան տեխնոլոգիաները, մասնավորապես, արհեստական բանականությունը, որոշում ենք մենք: Այն, ինչ կարող է անել մարդը, մեքենան չի կարողանել: Մենք ապագայի կառուցողներն ենք, ոչ թե դրազոհը: Եկեք միասին ստեղծենք ապագան»,-նշեցֆուտուրիստը:

Համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր ՀենրիԱրսլանյանի խոսքով` թվային արժույթներնամբողջությամբ ֆիզիկական փողին չենփոխարինելու, բայց ապագանկրիպտոարժույթներինն է: «Թվային արժույթներիբնագավառի զարգացումը յուրօրինակհնարավորություն է Հայաստանի համար, քանի որհայերը ճկուն են, ողջունում են նոր տեխնոլոգիաներըև հնարավորություն ունեն օգտվել այսփոփոխություններից: Կարծում եմ` այս շրջաննամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների և ընդհանրապես փողի պատմության մեջ»,-ասաց Հենրի Արսլանյանը:

«Բարտերից մինչև կրիպտո. փողի էվոլյուցիան» թեմայով պանելային քննարկման առանցքումկրիպտոարժույթներն էին, բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանցկարգավորման դաշտի առանձնահատկությունները: Fastex ընկերության գործադիր տնօրեն ՎախթանգԱբրահամյանն ընդգծեց, որ ռազմավարական աճիապահովման տեսանկյունից կարևոր է կարգավորման դաշտի հստակությունը: «Բիզնեսիտեսանկյունից որքան ավելի կարգավորված է միջավայրը, ընդդեմ չկարգավորվածի, այնքան մեծ է ռազմավարական և երկարաժամկետպլանավորման հնարավորությունը»,-ասաց նա: Համաշխարհային կրիպտո տիրույթում Հայաստանիդերակատարմանն անդրադառնալով` Աբրահամյանը նշեց. «Մենք չենք ուզում, որՀայաստանի կրիպտո գործունեությունն ասոցացվիինչ-որ բանից խուսափելու հետ, այն պետք է ասոցացվի նոր բան ստեղծելու հետ»:
Հայաստանի Ազգային վճարային համակարգ Arca-ի խորհրդի անդամ Արա Աբրահամյանն էլմատնանշեց Հայաստանի մրցակցայինառավելությունները երկու հիմնական ոլորտներում: «Ֆինանսական ծառայություններն ուտեղեկատվական տեխնոլոգիաները երկուառաջադեմ ու զարգացող ոլորտներ ենՀայաստանում: Կարծում եմ` այս երկուսիմիավորումը պարարտ հող է ստեղծումՀայաստանում տեխնոլոգիական զարգացմանհամար»,-ասաց Աբրահամյանը:
Երկրորդ պանելային քննարկումը, որը վարում էրՖասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ ՎահանՎարդանյանը, անդրադարձավ տնտեսական աճիվրա թվային արժույթների ազդեցությանը: Քննարկվեցին հարցեր, թե ինչպես են արհեստականբանականությունն ու ամպային տեխնոլոգիաներըվերափոխում կապիտալի շուկաները, մարդասիրական օգնությունն ու տնտեսականզարգացումը, հատկապես Հայաստանի ֆինթեքոլորտում:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն ընդգծեց ֆինանսականկրթության անհրաժեշտությունը: «Մենք պետք է միասին աշխատենք ավելի լավ լուծումներստեղծելու ուղղությամբ, բայց մեր ամենամեծմարտահրավերներից մեկը, և ես հղում եմկատարում սոցիալական վարքագծայինգիտությանը, այն է, որ մարդիկ չգիտեն` ինչպեսպլանավորել գումարը: Այնպես որ կարևոր չէ, թեօգնությունը գումարի, սննդի կամկրիպտոարժույթների տեսքով է, մարդիկ դեռ պետքէ սովորեն՝ ինչպես այն կառավարել»:
Apricot Capital DIFC Limited ընկերության ավագգործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանն էլկարևորեց նորարարության հանդեպ աճողպահանջարկի միտումները: «Անցել են այնժամանակները, երբ միայն երիտասարդներն էինհետաքրքրված նոր տեխնոլոգիաներով: Այժմ բոլորըկարծում են, որ սա անհրաժեշտություն է, և շքեղություն չէ ունենալ հավելվածներ, որոնք իրենցկարիքներին հարմարեցված պրոդուկտ ենառաջարկում»,-նշեց Աղաքարյանը:
Amazon Web Services-ի Ձեռնարկություններիտեխնոլոգիական փորձագետ ՄատիասՈւնդուրրագա Բրեյթլինգն էլ շեշտեց. «Գեներատիվարհեստական բանականությունը փոխակերպում է հաճախորդների փորձառությունը, իսկհավատարմությունը, որն առաջանում է հաջողվածփորձի միջոցով, երկարաժամկետ աճի բանալին է»:
Ֆորումի բանախոսների շարքում էին նաևԿենտրոնական բանկի նախագահի տեղակալԱրմեն Նուրբեկյանը, Ազգային վճարայինհամակարգ (Arca)-ի գործադիր տնօրեն ՎարդանԽաչատրյանը, Հայաստանի Տեղեկատվականհամակարգերի գործակալությանԿիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարջյանը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն ՍամիԶաֆարը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային, ռազմավարության և PxD պրակտիկայի ղեկավարԷնդրյու Թրուոնգը և այլք:
Ֆորումին հաջորդեց Doing Digital Awards մրցանակաբաշխությունը, որը մեկնարկել է նախորդտարի ու դարձել ֆորումի անբաժանելի մասը: Թվային ֆինանսների ոլորտում նորարարությունն ուառաջնորդությունը գնահատելու և խթանելունպատակով մրցանակներ հանձնվեցինհամաշխարհային մտքի առաջնորդներին և առաջադեմ ընկերություններին էթիկականնորարարությունը, անվտանգ վճարումները, ապակենտրոնացված ֆինանսները ու թվայիններառումն ապահովելու համար:
2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 60 նշանավորխոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Հոնկոնգից, Դանիայից, Հունաստանից, ՄիացյալԹագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Doing Digital ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն էր, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել էր ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն էր: