USD384.47EUR450.83RUB4.8983
Search
Close this search box.

«Ինեկոբանկը քո կողքին». 1 մլրդ ՀՀ դրամ՝ կրթության աջակցության ծրագրին

Ինեկոբանկը հայտարարում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթական ծրագրերի ընդլայնման մասին։ 

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունը 2023 թվականին ներդրվել և մեկնարկել է կրթության աջակցության ծրագրերով՝ հետագայում առավելբազմազան ուղղություններ ընդգրկելու և երկարաժամկետ դառնալու տեսլականով։

Ծրագրի բաղադրիչները թվելու հատվածը դարձնենքայսպես՝ «Կրթական ուղղությունն այս տարի ավելիընդգրկուն է եւ իրականացվելու է «Ինեկո Կամպուս» ծրագրով։ Այն ունի հետեւյալ բաղադրիչները՝ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 15 ուսանողի 1 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցում, 20-ին՝ արտերկրում  կարճաժամկետ կրթական ծրագրիմասնակցելու հնարավորություն, արտերկրում 30 մասնագետի մագիստրոսական կրթությանֆինանսավորում աշխարհի թոփ 50 համալսարաններում։ Ծրագրի ընդհանուր բյուջենավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ է։

Հաշվի առնելով նախորդ տարիների դրականարդյունքներն ու մեծ հետաքրքրությունը՝ 2025 թվականին ծրագիրը լինելու է հավակնոտնպատակներով, թե՛ ուսանողների և թե՛ փորձառումասնագետների համար նոր հնարավորություններով։Ծրագրի գաղափարը, նպատակն ու այլմանրամասները մեկնարկի միջոցառման ընթացքումներկայացրին Ինեկոբանկի գործադիր տնօրեն ՀայկՈսկանյանն ու Տաղանդների ներգրավման ևվերապատրաստման ծառայության ղեկավար ՀեղինեՄիքայելյանը։

Հայկ Ոսկանյանը նշում է. «Կրթությունը մշտապես եղել էմեր կորպորատիվ սոցիալականպատասխանատվության հայեցակարգի բաղկացուցիչմասը։ Մենք վստահ ենք, որ կրթությունն այնհիմնաքարային ուղղությունն է, որում արված ներդրումըմիշտ հետ է վերադառնում անգնահատելի արժեքիտեսքով։ Այս ծրագիրը մեկնարկելիս մենքառաջնորդվել ենք այն գաղափարով, որ կրթվածհասարակությունն է երկրի զարգացման շարժիչ ուժը ևհավատացած ենք, որ թե՛ մասնագիտական ու թե՛տարբեր կարողություններ զարգացնող գիտելիքըպետք է հասանելի լինի բոլորի համար»։  

Ինեկոբանկի կրթության աջակցության ծրագրին՝ 2023-ին և 2024-ին, թվով հինգ բուհերից հազարից ավելուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվողմրցութային փուլերին, արդյունքում նրանցից ընտրվելեն 19 լավագույնները։ Մենթորների աջակցությամբուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոշներընույնիսկ ներդրվել են բանկում։ 19 հաղթողներից 13-ըստացել են կրթության ֆինանսավորում, իսկ 6-ը՝Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Չեխիայումմասնակցել են կարճատև դասընթացների։ Ծրագրիմասնակիցներից 12-ը հնարավորություն են ստացելմիանալ Ինեկոբանկի թիմին։ 

Այս տարի կրթության ֆինանսավորում ստանալու եննաև Բանկի աշխատակիցների երեխաները, ովքերսովորում են բակալավրի և մագիստրատուրայիծրագրերում։ Սա ևս բխում է բանկի ռազմավարականնպատակներից և ԿՍՊ հայեցակարգից։

«Երիտասարդների և ուսանողների հետ աշխատելուփորձ վաղուց ունենք. տարիներ շարունակԻնեկոբանկն ակտիվորեն համագործակցել է տարբեր  բուհերի հետ և տարբեր ծրագրեր իրականացրել։Հաճախ ուսանողներն իրենք են Ինեկոբանկըանվանում ամենաուսանողամետ բանկըՀայաստանում։ Սա ուրախալի ու միևնույն ժամանակշատ պարտավորեցնող է մեզ համար։ Եվ այս ծրագիրնընդլայնելով ու նոր՝ տարբեր ուղղությունների բուհերներգրավելով մենք ցանկանում ենք ավելի շեշտադրելայս ծրագրի բուն նպատակն ու առաքելությունը՝ուսանողներին հասանելի դարձնել որակյալկրթությունը, ինչն էլ իր ազդեցությունը կունենա մերերկրում տարբեր ոլորտների զարգացման վրա»,-նշումէ Հեղինե Միքայելյանը։ 

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ընդլայնվումէ նաև բուհերի ցանկը.  

Երևանի պետական համալսարան, Հայաստանիպետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանի ազգայինպոլիտեխնիկական համալսարան, Վալերի Բրյուսովիանվան Երևանի Պետական ԼեզվաբանականՀամալսարան, Հայաստանի, Հանրապետությանպետական կառավարման ակադեմիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանիազգային համալսարան, Ֆիզիկական կուլտուրայիհայկական պետական ինստիտուտ,  Երևանիթատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետականբժշկական համալսարան, Հայաստանի գեղարվեստիպետական ակադեմիա։

Միջոցառման ընթացքում նաեւ տեղի ունեցավ բուհերիհետ համագործակցության հուշագրերի կնքմանհանդիսավոր արարողությունը: 

Ծրագրի դիմում հայտերը, ամբողջականտեղեկատվությունը հասանելի են Ինեկոբանկիսոցիալական էջերում և պաշտոնական վեբ կայքում։ 

Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբերամիսներին։

***

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերիցէորն առաջարկում է համապարփակ բանկայինծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի ևբիզնեսի ֆինանսական կարիքներին ուհետաքրքրություններին։

29 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել էբազմաթիվ թվային լուծումներ և նորարարականպրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսականծառայությունների բոլորովին նոր մշակույթՀայաստանումիսկ InecoMobile-ն ու InecoBusiness-ըթվային բանկինգի ամենասիրելի և հարմարավետհավելվածներից են Հայաստանում։  

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ