Հայտնի DeepMind ընկերության համահիմնադիր Սուլեյմանը գլխավորել է Microsoft-ի նորաստեղծ սպառողական AI բաժինը։ Նա դարձել է Microsoft AI-ի գլխավոր գիտնականը։ Inflection AI թիմի մի մասը, որի աշխատակիցներին Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան նկարագրել է որպես «ամենափորձառու ինժեներներից, հետազոտողներից և AI ծրագրավորողներից», նույնպես տեղափոխվել է Microsoft: Inflection AI-ն հայտնի է խոսակցական AI համակարգերի ոլորտում իր զարգացումներով և AI-ի միջոցով տարբեր խնդիրներ լուծելով: Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին և գրավել է ոլորտի զգալի ուշադրությունը, քանի որ Microsoft-ը անցյալ տարի գլխավորել է Inflection AI-ում 1,3 միլիարդ դոլար ներդրումների փուլը: