USD389.76EUR406.4RUB3.79

Intel-ը Չինաստանի համար կթողարկի սահմանափակ հնարավորություններով երկու AI չիպեր


Intel-ը չինական շուկայի համար կթողարկի սահմանափակված հնարավորություններով երկու AI չիպեր` համապատասխանեցնելով ԱՄՆ արտահանման վերահսկողությանը և պատժամիջոցներին:

Երկու չիպերը՝ HL-328 և HL-388, նախատեսվում է թողարկել համապատասխանաբար հունիսին և սեպտեմբերին:

Մրցակից Nvidia-ն նույնպես ունի պլաններ Չինաստան հատուկ չիպեր արտահանելու համար: Սահմանափակված հնարավորություններով չիպերի արտահանման պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները դեռևս անցյալ տարվա վերջից խստացնում է չիպերի արտահանման կանոնները, որի համաձայն Չնաստան արտահանվող չիպերի հնարավորությունները սահմանափակվում է: Nvidia-ի հատուկ չիպերից մեկը՝ H20-ը, նախատեսվում է, որ կմատակարարվի Չինաստան փոքր խմբաքանակներով 2024 թվականի առաջին եռամսյակում, իսկ երկրորդ եռամսյակից սպասվում է ավելի մեծ քանակությամբ մատակարարում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ