USD390.9EUR444.61RUB4.7857

InteRecon տեխնոլոգիան կյանքի է կոչում հին մանկական խաղալիքները խառը իրականության մեջ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի և Ցյուրիխի Շվեյցարական դաշնային տեխնիկական ինստիտուտի հետազոտողները ստեղծել են անսովոր թվային նորամուծություն՝ InteRecon տեխնոլոգիան։ Դրա օգնությամբ ցանկացած մարդ կարող է բառացիորեն «կենդանացնել» իր մանկության խաղալիքները խառը իրականության մեջ՝ վերածնելով մանկության սիրելի տեսանյութերն ու երաժշտությունը։

InteRecon-ը նախատեսված է ինտերակտիվ թվային օբյեկտների (IDI) ստեղծման համար և ներառում է չորս փուլ։ Սկզբում իրականացվում է խաղալիքի 3D վերակառուցում և ֆիզիկական հատկությունների ավելացում՝ այն դարձնելով վերահսկելի իրական օբյեկտ։ Դրանից հետո կարելի է ավելացնել վիդեոներ և երաժշտություն՝ խաղալիքն ավելի ինտերակտիվ դարձնելու համար։

Այս ամենն հնարավոր է iPhone-ի համար նախատեսված հատուկ հավելվածի միջոցով։ Պետք է սկանավորել խաղալիքը, ստանալ դրա 3D մոդելը և ներմուծել InteRecon MR ինտերֆեյս։ Վիրտուալ իրականության հարթակին (օրինակ՝ Meta Quest) միանալով՝ օգտատերը կարող է բաժանել օբյեկտը տարբեր մասերի և ծրագրավորել դրանց շարժումը։

Օրինակ՝ սկանավորելով խաղալիք ճագարին՝ հնարավոր է նրան ավելացնել երկար ականջներ, որոնք ունեն տարբեր նախապես ծրագրավորված շարժումներ։ Հետազոտողները նաև առաջարկում են վերստեղծել խաղալիք հեռուստացույց՝ նախապես ներբեռնված մուլտֆիլմերով, որտեղ կարելի է փոխել ալիքները և նույնիսկ ներբեռնել սեփական տեսանյութերը։

Որոշ օգտատերերի կարծիքով՝ այս տեխնոլոգիան կարող է հետաքրքրել հագուստի դիզայներներին՝ նյութերի տարբերակների հետ փորձարկումների համար, ինչպես նաև բժշկական ուսանողներին՝ բարդ վիրահատությունները մոդելավորելու նպատակով։

Դիտել տեսանյութը

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ