ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է գլոբալ առևտրի վրա լայնածավալ մաքսատուրքեր, որոնք կարող են էական փոփոխություններ բերել։ iPhone-ը կարող է ամենաշատը տուժել, քանի որ դրանց գները կարող են բարձրանալ 30-40%-ով, եթե Apple-ը այդ ծախսերը փոխանցի սպառողներին։
Այսօր շատ iPhone-ներ պատրաստվում են Չինաստանում, որը ենթարկվել է 54%-ոց մաքսատուրքի։ Եթե այդ մաքսատուրքերը մնան ուժի մեջ, Apple-ը ստիպված կլինի դժվարին ընտրություն կատարել՝ կամ սեփական ծախսերն իր վրա վերցնել, կամ դրանք փոխանցել սպառողներին։
Հունվարի 4-ին Apple-ի բաժնետոմսերը նվազել են 9.3%-ով, ինչը եղել է ընկերության վատագույն օրը 2020թ. օգոստոսից հետո։
Apple-ը տարեկան ավելի քան 220 միլիոն iPhone է վաճառում, հիմնական շուկաները ներառում են ԱՄՆ-ն, Չինաստանը և Եվրոպան։
iPhone 16 մոդելի ամենաէժան տարբերակը ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 799 դոլարով, բայց, ըստ վերլուծաբանների հաշվարկների, այն կարող է հասնել 1142 դոլարի (43%-ով թանկացում), եթե Apple-ը կարողանա այդ սակագները փոխանցել սպառողներին։
Մինչդեռ ավելի թանկ iPhone 16 Pro Max-ը, որը ունի 6.9 դյույմանոց էկրան և 1 տերաբայթ հիշողություն, ներկայումս վաճառում է 1599 դոլարով և կարող է արժենալ մոտ 2300 դոլար, եթե 43%-ով թանկանա։