Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջին վեց օրը ԱՄՆ-ի համար արժեցել է առնվազն 11.3 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ այս գնահատականը ներկայացվել է Դոնալդ Թրամփ-ի վարչակազմի պաշտոնյաների կողմից՝ Կոնգրեսում սենատորների համար կազմակերպված փակ բրիֆինգի ընթացքում։
Միաժամանակ ընդգծվում է, որ նշված գումարը չի ներառում պատերազմի ամբողջական ծախսերը, այլ վերաբերում է միայն առաջին օրերին կատարված ծախսերին։