Trump Media & Technology Group-ի բաժնետոմսերը DJT մակնանշմամբ վաճառվում են արժեթղթերի հայտնի NASDAQ բորսայում։ Բորսայական սակարկությունների առաջին օրը Trump Media & Technology Group ընկերության բաժնետոմսերը, որին պատկանում է Truth կոչվող սոցիալական ցանցը, թանկացել են շուրջ 50%-ով՝ գնահատվելով $10 մլրդ վերջին 9 ամիսների առավելագույն $3 մլրդ փոխարեն։ ԱՄՆ նախկին նախագահին է պատկանում ընկերության բաժնետոմսերի մոտ 58%-ը։ Թրամփի մասնաբաժինը ընկերությունում գնահատվում է $5,4 մլրդ: Փորձագետները չեն բացառում, որ 600.000 օգտատեր ունեցող Truth սոցցանցը բորսա հանելը կօգնի Դոնալդ Թրամփին բարելավել իր ֆինանսական վիճակը: Թրամփը $464 մլն չափով պարտավորություն ունի դատարանին սեփական ունեցվածքի վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելու համար: