USD389.45EUR409.74RUB3.86

Իտալիայի ափերի մոտ հայտնաբերվել է բրիտանացի տեխնոլոգիական մագնատի դին

Բրիտանացի միլիարդատեր և տեխնոլոգիական մագնատ Մայք Լինչի մարմինը հայտնաբերվել է Սիցիլիայի ափերի մոտ։ Լինչը գտնվել է իր 56 մետրանոց «Bayesian» զբոսանավի վրա, որը խորտակվել է օգոստոսի 19-ին, ենթադրաբար, տորնադոյի՝ ջրային պտտահողմի հետևանքով:

Հաղորդվում է, որ զբոսանավն արագորեն խորտակվել է, չնայած արտադրողի պնդումներին, որ այն «անխորտակելի է»:

Լինչը զբոսանավի վրա ընտանիքի և ընկերների հետ նշել է խարդախության գործով իր արդարացումը։ Գործի քննությունը ձգվում էր 2011 թվականից, երբ HP-ն 11 մլրդ դոլարով ձեռք բերեց նրա Autonomy ընկերությունը։ Ձեռնարկատիրոջը մեղադրում էին «սխալ հաշվառման» համար, որն ուռճացրել է Autonomy-ի արժեքը, սակայն 2024 թվականի հունիսին նա արդարացվել է։

Պատահարի պահին զբոսանավում եղել է 15 մարդ, այդ թվում՝ նորածին երեխա։ Նրանց հաջողվել է փախչել փրկարարական նավակով և փրկվել հոլանդական Sir Robert Baden Powell նավի անձնակազմի կողմից։

Լինչից բացի՝ ևս հինգ մարդու դի է հայտնաբերվել, այդ թվում՝ փաստաբան Քրիստոֆեր Մորվիլոյի, որը պաշտպանում էր Լինչին դատավարության ժամանակ։ Լինչի դստերը՝ 18-ամյա Հաննային, դեռևս չեն գտել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ