Կալիֆորնիական Joby ստարտափը հայտնել է, որ նախատեսում է Virgin Atlantic ավիաընկերության հետ համատեղ կազմակերպել ուղևորափոխադրումներ Լոնդոնի օդանավակայաններից դեպի մոտակա քաղաքներ՝ օգտագործելով իր eVTOL դասի աերոտաքսիները, որոնք զարգացնում են մինչև 320 կմ/ժ արագություն։
Աերոտաքսին կլինի հնգամյա (ներառյալ օդաչուն) և կունենա վեց էլեկտրական շարժիչ։ Օրինակ, Մանչեսթեր օդանավակայանից մինչև Լիդս այն կհասնի ընդամենը 15 րոպեում, ինչը 45 րոպեով ավելի արագ է, քան սովորական տաքսին։ Իսկ Հիթրոու օդանավակայանից մինչև Լոնդոնի Կանարյան նավահանգիստ աերոտաքսին կթռչի 8 րոպեում, մինչդեռ ավտոմեքենայով այս ուղին տևում է մոտ 80 րոպե։
Աերոտաքսին կարող է անցնել մինչև 160 կմ առանց վնասակար արտանետումների և նվազագույն աղմուկով։ Joby-ին մնում է ստանալ համապատասխան սերտիֆիկատներ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի կառույցներից, ինչպես նաև կառուցել վայրէջքի հարթակների ցանց խոշոր քաղաքներում։