Գործադիրի նիստում հաստատվել է ջրհեղեղի հետևանքով տուժած տրանսպորտային միջոցների վնասի հատուցման նախագիծը ։ Համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոց, որոնք աղետի հետևանքով վնասվել են․
«Փոխհատուցման մեխանիզմը հետևյալն է․ շահառուները տրանսպորտային միջոցներիիրավատերերն են՝ այն անձինք, ում անունով գրանցված է տրանսպորտային միջոցը։ Բայց եթելինեն դեպքեր, երբ դեռևս չեն հաշվառվել, նրանք նույնպես կհամարվեն շահառու»,- ասաց նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ 193 տրանսպորտային միջոցից յուրաքանչյուրը կունենա անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար փոխհատուցումն իրականացնելու ժամանակ։ Հաշվառված տրանսպորտային միջոցներից շուրջ 150-ի մասով արդեն կա փորձագիտական եզրակացություն, և ուրբաթ օրը հանրապետական հանձնաժողովը կհաստատի ամբողջական տվյալները։ Օգոստոսի 26-ից քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել և ստանալ հատուցումը։