Օրվա ընթացքում այցելությունների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 4000 մարդ։ Պատկերասրահներից մի քանիսը դեռ հասանելի չեն զբոսաշրջիկներին։ Թանգարանի կառուցումը տևել է ավելի քան 10 տարի: Ամբողջ երկրից հավաքվել է շուրջ 64․000 ցուցանմուշ։ Շատ հազվագյուտ իրեր բերվել են Կահիրեի, Լուքսորի և Ասուանի թանգարանների պահեստներից։
Նախատեսվում է նաև Թութանհամոնի ոսկու հավաքածուի տեղափոխումը։
Փորձնական թանգարանը կաշխատի հոկտեմբերի 16-ից մինչև պաշտոնական բացումը։ Բացման հստակ ամսաթիվ դեռ չկա։Օտարերկրյա այցելուների համար տոմսն արժե 1,7 հազար ֆունտ (35 դոլար), երեխաների և ուսանողների համար՝ դրա կեսը։