Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ վարչական շրջանների աշխատակիցները զգալիորեն պակաս արդյունք են գրանցում, քան հասարակական կարգի պահպանության աշխատակիցները։
«Կամ կվերանայենք աշխատակիցների քանակը, կամ նրանց աշխատաոճը պետք է փոխվի։ Պարոն Փամբուխչյան, խնդրում եմ այս հարցը քննարկել ընդհանուր՝ համեմատելով թվերը։ Տպավորություն է, որ վարչական շրջանների աշխատակիցներն այս գործընթացում մեծ դեր չունեն, մինչդեռ հատուկ այդ գործառույթների համար նրանց նշանակել ենք, բայց արդյունք չկա»,- նշել է Ավինյանը։