USD381.07EUR441.47RUB4.855

Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 4.16 հա մակերեսով, շուրջ 33 միլիոն դրամ արժեքով հողամասի նկատմամբ

Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Սյունիք գյուղ 25 հասցեում գտնվող՝ 4.16 հա մակերեսով, 32 միլիոն 947 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության կողմից Կապան համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 16-ին հասցեագրված գրության հիման վրա՝ դադարեցվել էր Սյունիք գյուղ 25 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի օգտագործման իրավունքը:

Աղբյուրը՝ https://www.prosecutor.am/article/5114?fbclid=IwdGRzaAOT3EtjbGNrA5PcR2V4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHnmp3nBouvxBWml7pRA006FDytCdM_kq9AEKYZHlfQeWpHS2wcE5A312KW1z_aem_u88fPNrU72W_R4r6_C3_BQ

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ