USD381.7EUR448.19RUB4.8049

Կապանում հիմնական կամուրջը վնասվել է․ այն երկկողմանի փակ է

Սեպտեմբերի 25-ի լույս գիշերը՝ ժամը 03։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կապանի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում պարզվել է, որ կամուրջի մի հատված վնասված է։ Տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատվել է, իսկ կամուրջը երկկողմանի փակվել է երթևեկության համար։

ՆԳՆ պարեկային ծառայությունը սահմանել է հերթապահություն՝ ապահովելու տարածքի անվտանգությունը։

📌 Քաղաքացիներին հորդորում են ընտրել այլընտրանքային ճանապարհներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ