Կապան քաղաքում ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքը, որը նախկինում գտնվում էր ավերակ վիճակում։
Այս մասին հայտնել է Տարոն Չախոյան-ը։
Կատարված աշխատանքների շրջանակում՝
• ամբողջությամբ վերանորոգվել է մանկապարտեզի շենքը,
• իրականացվել է բակի և հարակից տարածքների բարեկարգում,
• հաստատությունը ապահովվել է անհրաժեշտ գույքով։
Նորոգված հաստատությունը նախատեսված է, որպեսզի Կապանի փոքրիկները օգտվեն ավելի անվտանգ և հարմարավետ նախադպրոցական միջավայրից։