USD381.75EUR446.19RUB4.7365

Կապույտ թունան Տոկիոյում վաճառվել է ռեկորդային՝ 3.2 մլն դոլարով

Տոկիոյի Toyosu ձկնաշուկայում անցկացված այս տարվա առաջին ամանորյա աճուրդի ընթացքում 243 կիլոգրամ քաշով կապույտ թունան վաճառվել է ռեկորդային՝ 510 միլիոն իենով, ինչը համարժեք է մոտ 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի։

Աճուրդի հաղթողը դարձել է Kiyomura Corp. ընկերությունը, որի սեփականատեր Կիյոշի Կիմուրան ղեկավարում է հայտնի Sushi Zanmai սուշիի ռեստորանների ցանցը։ Գործարքով Կիմուրան գերազանցել է 2019 թվականին իր իսկ սահմանած ռեկորդը, երբ կապույտ թունան ձեռք էր բերել 334 միլիոն իենով (մոտ 2.1 միլիոն դոլար)։

Թունան որսացել են Ճապոնիայի հյուսիսում՝ Օմա բնակավայրի ափերի մոտ։ Մեկ կիլոգրամի արժեքը կազմել է շուրջ 2.1 միլիոն իեն, կամ մոտ 13 360 ԱՄՆ դոլար։

Toyosu շուկայում ամեն առավոտ իրականացվում են հարյուրավոր թունաների աճուրդներ, սակայն ամանորյա առաջին աճուրդի ընթացքում գները ավանդաբար զգալիորեն բարձր են, հատկապես Օմայի կապույտ թունայի համար, որը համարվում է բարձրակարգ սուշիի և սաշիմիի ամենաթանկ հումքերից մեկը։

Նշվում է, որ սուշիի և սաշիմիի համաշխարհային պահանջարկի աճի պատճառով Խաղաղ օվկիանոսի կապույտ թունան նախկինում ընդգրկված էր վտանգված տեսակների ցանկում։ Սակայն վերջին տարիներին իրականացված պահպանական միջոցառումների շնորհիվ նրա պաշարները աստիճանաբար վերականգնվում են։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ