USD389.45EUR409.74RUB3.86

Կառավարության որոշմամբ՝ լուծարվում է ՛՛Էներգաիմպեքս՛՛ ՓԲԸ-ն: Թվում է՝ գործ ունենք ընթացիկ մի ադմինիստրատիվ որոշման հետ: Սակայն միայն առաջին հայցքից:

՛՛Էներգաիմպեքսը՛՛ պետական ընկերություն է, որը հիմնադրվել էր 2016 թ.-ին հայ-իրանական էներգետիկ կապերն ինստիտուցիոնալ մակարդակում ավելի զարգացնելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունը պետք է աշխատանք իրականացներ հայ-իրանական ՛՛էլեկտարէներգիա գազի դիմաց՛՛ բարտերային գործարքի շրջանակներում համագործակցության խորացման, ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ:

Իրականում ՛՛Էներգոիմպեքսի՛՛ լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն: Եթե համառոտ, ապա՝

  1. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը չի դիտարկում Իրանի հետ ՛՛էներգետիկ երկխոսության՛՛ զարգացումը պետական պրոտեկցիոնիստական քաղաքականության տիրույթում: Մինչդեռ դա հույժ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր էներգետիկ անվտանգության ապահովման ուղիների դիվերսիֆիկացման մարտահրավերները: Միայն արևային կայաններ կառուցելով էներգետիկ համակարգ չեն զարգացնում:
  2. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը: Մինչդեռ 1997 թ.-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում ընդունվեց դ՛Ամատոյի օրենքը (պատժամիջոցների կիրառում՝ Իրանի հետ 40 մլն դոլարը գերազանցող նախագծեր իրականացնելու դեպքում) Հայաստանը դինամիկորեն զարգացնում էր տնտեսական կապերը Իրանի հետ, ինչին, ի դեպ, մեծ ըմբռնումով էին վերաբերում նաև Վաշինգտոնում՝ երբեք չգնահատելով հայ-իրանական հարաբերությունները պատժամիջոցների համատեքստում:
  3. ՛՛Էներգաիմպեքսի՛՛ լուծարումը նաև սիմվոլիկ քայլ է: Այն
    հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվեց 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևովարմանը զուգահեռ: Ըներությունը պետք է հանդես գար նաև որպես այդ միջանցքի հայաստանյան օպերատոր: Մեծ հաշվով, սա քայլ է՝ ուղղված ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ լոգիստիկ ռազմավարության դեմ, որի ներքո Իրանը Հարավային Կովկասով հավակնում է դուրս գալ երրորդ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան:
  4. Որոշումը տեղավորվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականության տրամաբանությոն մեջ, ինչն ինքն իրենով խիստ խնդրահարույց է ու անգամ ռիսկային էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Փաստացի ազատականացնելով նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը՝ կառավարությունը ցույց է տալիս, որ չունի արտաքին շուկաներում որևէ առաջնահերթություն: Մինչդեռ իրանական ուղղությունը մշտապես առանցքային է եղել Հայաստանի էներգետիկ քաղաքականության համար: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը: Վահե Դավթյանի ֆբ էջից

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ