Կառավարությունը հաստատել է պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը, որով պատրաստի մետաղական արտադրանքի ներմուծման վրա 6 ամսվա տուրք է սահմանվում։
Տնտեսական հարցերի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս քայլը նպատակ ունի պաշտպանել տեղական արտադրողներին։
«Վերջին տարիներին Կառավարության գործունեության արդյունքում մետաղագործության ոլորտում տարբեր գնահատականներով ներդրվել է մինչև 150 մլն դոլար, ստեղծվել է մոտ 1000 նոր աշխատատեղ, և սև ու գունավոր մետաղների ջարդոնի օգտագործումը զգալիորեն աճել է։ Արդյունքում Հայաստանը մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է պատրաստի մետաղական արտադրանք թողարկող, ներքին շուկան բավարարող և արտահանման հավակնություն ունեցող երկրի», — նշեց Պապոյանը։