USD375.73EUR440.09RUB4.8644

Կառավարությունը բարձրացրել է Արցախից տեղահանվածների բնակարանային վկայագրերի չափը

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել բարձրացնել Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված բնակարանային վկայագրերի ֆինանսական չափերը։

Ծրագրի փոփոխության համաձայն՝ Երևանին մոտ գտնվող շուրջ 9 համայնքների մոտ 150 բնակավայրերում մեկ ընտանիքի անդամի համար վկայագրի չափը բարձրացվել է 3 միլիոնից մինչև 4 միլիոն դրամ (մոտ 10,500 դոլար)։

Նոր կարգով աջակցությունը սահմանվում է հետևյալ կերպ․

• Երևան՝ 1 անձի համար 3 միլիոն դրամ

• Սահմանամերձ բնակավայրեր՝ 5 միլիոն դրամ

• Այլ բնակավայրեր՝ 4 միլիոն դրամ

Կառավարության որոշմամբ նաև նախատեսվում է, որ արդեն վկայագրեր ստացած ընտանիքների համար աջակցությունը կվերահաշվարկվի հետադարձ ուժով՝ մինչև նոր սահմանված չափը։

Բացի այդ, 2026 թվականի դեկտեմբերի 31-ից առաջ ծնված բոլոր երեխաները կհամարվեն ընտանիքի անդամ՝ անկախ դիմելու ամսաթվից, ինչը կազդի ընդհանուր աջակցության չափի վրա։

Պաշտոնական տվյալներով՝ մինչ այժմ ծրագրից օգտվել է ավելի քան 5,200 ընտանիք, որոնցից շուրջ 2,300-ը արդեն հասցրել են բնակարան ձեռք բերել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ