Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով նախատեսվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։
Ըստ նախագծի՝ 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 24 ամսից մինչև 18 ամիս։
Փոփոխությունը կվերաբերի նոր զորակոչիկներին, իսկ դրա ընդունմամբ կանխատեսվում է նաև ծառայության կազմակերպման ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի երկրորդ կիսամյակից, երբ 18-ամսյա ծառայության ժամկետը կսկսի գործնականում ավարտվել առաջին զորակոչի համար։
 
													 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								