ՀՀ կառավարությունը սահմանափակել է Իրանից լոլիկի մածուկի սուբսիդավորված ներմուծումը՝ նպատակ ունենալով խթանել տեղական արտադրությունը և աջակցել հայ արտադրողներին։
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով պահածոյացման գործարանների համար սուբսիդիայի ներդրումը, ըստ որի՝ 2000 տոննայից ավելի գնված լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար կտրամադրվի 10 դրամ սուբսիդիա, եթե այն գնվել է առնվազն 40 դրամով։
Այս քայլը թույլ կտա գործարաններին ձեռք բերել մոտ 7000 տոննա լոլիկ, արտադրել շուրջ 1000 տոննա մածուկ, և այդպիսով նվազեցնել ներմուծման կախվածությունը։