USD383.94EUR450.25RUB4.8453

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշմանը

ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հուլիսի 22-ին ընդունած վճիռը (գործ EA 2025/121), որը վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) պետականացման գործին։ Կառավարության պարզաբանմամբ՝ վճիռը վերաբերում է հրատապ հարցի քննությանը, մինչդեռ ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումն ունի այլ նպատակ և իրավական հիմնավորում։

Կառավարությունը շեշտում է, որ ժամանակավոր կառավարիչի նշանակման միջոցով նպատակ է հետապնդվում.

• կանխել միտումնավոր ձևով էներգետիկ ճգնաժամ ստեղծելու հնարավոր ռիսկերը,

• ապահովել հանրային կարգը և վերացնել պետական անվտանգությանն ուղղված սպառնալիքները,

• բացառել ՀԷՑ-ում եղած չարաշահումների քողարկումը և կանխել հետագա հնարավոր չարաշահումները։

Կառավարությունը հավելել է, որ հարգանքով է վերաբերվում միջազգային արբիտրաժի վճիռներին, սակայն հիշեցրել է, որ այդ որոշումները պետք է ճանաչվեն և կատարվեն ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ