Հայաստանի կառավարությունը հաստատել է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում նոր ռազմավարական փաթեթ, որի նպատակն է ուժեղացնել երեխաների պաշտպանությունը և համակարգային լուծումներ տալ ոլորտի խնդիրներին։
Փաթեթը ներառում է հետևյալ հիմնական փոփոխությունները.
• Օրենքով հստակ սահմանվում է «բուլինգ» հասկացությունը։
• Համայնքները և պետական մարմինները պարտավոր են արձագանքել ու կանխարգելել նման դեպքերը։
• Համայնքներում ներդրվում են վարձատրվող սոցիալական աշխատողների հաստիքներ, որոնք կզբաղվեն բացառապես երեխաների պաշտպանության գործառույթներով։
• Սահմանվում են երեխայի կարծիքի հաշվառման նոր մեխանիզմներ։
• Վերանայվում են խնամատարության և որդեգրման ընթացակարգերը՝ դարձնելով դրանք ավելի թափանցիկ և հաշվետու։
• Ստեղծվելու է միասնական տեղեկատվական համակարգ՝ դեպքերի կառավարման, մոնիթորինգի և քաղաքականության մշակման նպատակով։
• Մինչև 2030 թվականը կկազմակերպվի շուրջօրյա արձագանքման համակարգ՝ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ներգրավմամբ։
Այս փաթեթը մեծ քայլ է երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի զարգացումն ապահովելու ուղղությամբ։