USD382.77EUR445.89RUB4.7703

Կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային վարչարարությունը դեռևս խնդիրներ ունի

2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս փոփոխությունն իրականացվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից գործարկված թվային հարթակի միջոցով։

Սակայն Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հարթակի աշխատանքում մինչ օրս առկա են տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք բարդացնում են ինչպես կառուցապատողների և նախագծողների, այնպես էլ պետական ու համայնքային մարմինների աշխատանքը։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աշխատանքը՝ ուղղված հարթակի կատարելագործմանը և վարչարարության պարզեցմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ