USD384.51EUR452.41RUB4.8926

Կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ՝ Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում

Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարվում են լայնամասշտաբ կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նոր բարեկարգ պայմանների հետ միասին իրականացվում է նաև քաղաքացիների արխիվային տվյալների թվայնացում, ինչը կհեշտացնի և կնպաստի սպասարկման արագության և մատչելիության բարձրացմանը։ Վերանայվել են նաև վճարովի ծառայությունների պայմանները. օրինակ՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։

Արդյունավետ կառավարման արդյունքում ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով մոտ 1 միլիարդ դրամի։ Ներկայումս այս ֆինանսական ռեսուրսները կկիրառվեն ծառայությունների ծավալն ընդլայնելու և որակի շարունակական բարելավման համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ