ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) տեղեկացնում է, որ կասեցվել է Արմավիրի մարզի Այգեկ համայնքում գործող «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը։
Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ․ արտադրամասի նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել անհրաժեշտ հոսքայնություն, բացակայել են օդափոխության միջոցներ և ձեռքերի լվացման լվացարաններ, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք։ Բացի այդ, ենթամթերքի նախապատրաստումը չի իրականացվել առանձին տարածքներում, սարքավորումների ու գործիքների մի մասը գտնվել է ոչ մաքուր վիճակում և չի ենթարկվել պատշաճ ախտահանման։
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև բոլոր խախտումների վերացումը։