USD382.67EUR444.93RUB4.8445

Կասեցվել է «Ազարիա» ընկերության մսամթերքի արտադրամասի գործունեության մի մասը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։ Սահմանափակումը վերաբերում է «պելմենների» և «տավարի քաբաբի» արտադրությանը։

Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ սեպտեմբերի 11-ին արտադրված «պելմենների» նմուշում հայտնաբերվել են ախտածին սալմոնելաներ, իսկ նույն օրում արտադրված «տավարի քաբաբի» նմուշում՝ սալմոնելաներ և աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։ Երկու արտադրատեսակներն էլ չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին։

Տնտեսավարողին տրվել է կարգադրագիր՝ խմբաքանակները իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին։

📌 ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ մթերքի անվտանգության խախտումների դեպքում կիրառվում են խիստ միջոցառումներ՝ սպառողների առողջությունը պաշտպանելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ