USD383.65EUR447.76RUB4.8113

Կասեցվել է «Բիոկաթ» ընկերության 5% յուղայնությամբ մածունի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներով, «Բիոկաթ» ՍՊԸ-ի 5% յուղայնությամբ մածունի նմուշում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ինչի արդյունքում այն չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Անվտանգության ցուցանիշի խախտման հիմքով կասեցվել է տվյալ արտադրատեսակի արտադրությունը։

Տեսչական մարմինը ձեռնարկում է համապատասխան վերահսկողական միջոցառումներ՝ բնակչությանը վտանգ սպառնացող սննդամթերքի շուկա մուտքը կանխելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ