ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում։
Նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Թան 2%» (արտադրված 19․09․2025 թ․) նմուշը չի համապատասխանել սահմանված նորմերին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։ Արտադրողին տրվել են հրահանգներ՝
- խմբաքանակի իրացումը արգելելու,
- այն շուկայից հետ կանչելու,
- ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։
Բացի այդ, ընկերությանը հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին։