USD377.31EUR436.81RUB4.7767

Կասեցվել է «Նարարտ» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների ընթացքում, քաղաքացու դիմումի հիման վրա, խախտումներ են հայտնաբերվել Narart LLC ընկերությանը պատկանող լցակայանում (Երևան, Սևանի 2/2)։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ լցակայանում շահագործվում են չստուգաչափված չափիչ սարքեր։ Դրա հետևանքով կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ