USD383.82EUR449.11RUB4.912

«Կասկադի» հարակից տարածքում կստեղծվի բարեկարգ ու հարմարավետ միջավայր

Կենտրոն վարչական շրջանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ «Կասկադ»-ի հարակից տարածքի բարեկարգման նպատակով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է.

• Շենքերի ճակատային գեղարվեստական լուսավորություն

• Հետքի հատվածների բարեկարգում՝ հետիոտների համար հարմարավետ պայմաններով

• Հետիոտնային սարքերի և մետաղական էլեկտրական արգելափակոցների տեղադրում

• «Կասկադ»-ի վերին հարթակի և «Վերածնված Հայաստան» հուշարձանի բարեկարգում

Գիշերային ժամերին տարածքը կարտահայտվի նոր լուսավորությամբ՝ դառնալով ավելի հարմարավետ և անվտանգ երևանցիների ու զբոսաշրջիկների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ