USD390.9EUR444.61RUB4.7857

 «Կասկադն» ավարտուն տեսք կստանա. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես կամբողջանա։ Նախագծի իրականացման իրավունքն ստացել է 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ծրագիրն իրականացվելու է ըստ աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի։ «Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։ «Կասկադը» դառնալու է Երևանի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։ 

Աշխատանքներն ավարտին կհասցվեն հինգ տարվա ընթացքում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ