USD391.59EUR421.7RUB4.6712

Kaspiն ընդլայնում է էկոհամակարգը Թուրքիայում՝ Ղազախստանի մոդելով

Kaspi-ն պայմանագիր է ստորագրել Rabobank A.Ş.-ի (Նիդեռլանդների Rabobank Group-ի թուրքական դուստր ձեռնարկություն) ձեռքբերման վերաբերյալ։ Մինչ այդ ընկերությունը ձեռք էր բերել Hepsiburada-ի վերահսկիչ փաթեթը (65,4%՝ 1,1 միլիարդ դոլարով)։

🔹 Hepsiburada – էլեկտրոնային առևտրի (e-commerce) ենթակառուցվածք

🔹 Rabobank A.Ş. – լիարժեք բանկային լիցենզիա, հաճախորդների բազա, IT ենթակառուցվածք, համապատասխանության (compliance) համակարգ և մասնագետներ

Ինչու՞ է սա կարևոր

Արևմտյան բանկի «քնած» կամ ոչ պրոֆիլային դուստր ձեռնարկության ձեռքբերումը կարճ ճանապարհ է բարդ շուկայում ֆինտեխի գործարկման համար։ Թուրքիան ոչ միայն խոշոր շուկա է՝ 85 միլիոն բնակչությամբ, այլև MENA տարածաշրջանի, իսլամական բանկինգի և Եվրոպա-Ասիա լոգիստիկայի կապող օղակ։

Kaspi-ն ունի հնարավորություն առաջինն ինտեգրելու ֆինանսներն ու e-commerce-ը մեկ սուպեր հավելվածի մեջ։ Ֆինտեխ ծառայությունների ինտեգրացիան թուրքական շուկայում դեռ թույլ է, իսկ սմարթֆոնների տարածվածությունն՝ առկա։

Եվրոպական բանկերը, այդ թվում՝ Rabobank-ը, կրճատում են իրենց ներկայությունը զարգացող երկրներում, և Kaspi-ն օգտագործում է բացվող հնարավորությունը՝ համագործակցության փոխարեն լիարժեք վերահսկողությամբ միջազգային ընդլայնման գնալով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ