USD383.25EUR438.36RUB4.8642

«Կատալիզատորը հանում են ու թունավորում բոլորիս». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհություն է հայտնել ավտոմեքենաների տեխնիկական զննության ընթացակարգում կատարված փոփոխություններից՝ մասնավորապես նշելով, որ դուրս է մնացել մթնոլորտային օդի վնասակար արտանետումների չափման բաղադրիչը։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Ավինյանը ընդգծել է, որ սա լուրջ խնդիր է, որը պետք է հրատապ լուծում ստանա։

«Իրապես զարմանալի է, անկեղծ ասած։ Չգիտեմ՝ ինչ հիմնավորում կա, որ մարդը կարող է որոշել հանել իր ավտոմեքենայի կատալիզատորը և թունավորել բոլորին։ Երևի խնայողություն է դրանով լինում, բայց չի հասկանում, որ դրանով ամբողջ միջավայրը թունավորում է։ Դա նորմա՞լ է։ Ենթադրում եմ՝ նորմալ չէ։ Այնպես չէ, որ դա մեր ազգային արժեքն է, որ պետք է այդ ավտոմեքենան թույնի բոլորիս», — ասել է Ավինյանը։

Քաղաքապետին զեկուցել են, որ խնդրի կարգավորումը պետք է ընդգրկված լինի կառավարության մակարդակով, սակայն այն դուրս է մնացել կոմիտեի հաստատված ծրագրից։

Ավինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել և խնդիրը լուծել թեկուզ միայն Երևանի մասով՝ ընդգծելով քաղաքի օդի մաքրության ապահովման առաջնահերթությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ