USD390.14EUR409.14RUB3.75

Կայացել է  «Մարքեթինգը Web3-ում»  թեմայով Fastex-ի 12-րդ  տեղեկատվական հանդիպումը

 

Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 29-ին  Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 12-րդ Fastex Meetup-ը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3 -ում  մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, օգտատերերի բազայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտի վերջին միտումներին։

Fastex-ի խոսնակ, համայնքի կառավարմանղեկավար Նիկո Նիկոյանը կիսվել է առցանցհարթակներում իրականացվող մարթեքինգայինարշավների կազմակերպման վերաբերյալ կարևորմանրամասներով, պատմել համայնքների հետաշխատելու հմտությունների մասին։ Հանդիպմաներկրորդ հատվածում ներկաներն ուղղել են իրենցհուզող հարցերը։

 

Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։Սպասվող հանդիպումների վերաբերյալնորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ էհետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնականէջերին: 

 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալտարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերիհամար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։    

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ