Կենսաչափությունը կարող է փոխզիջումային տարբերակ դառնալ՝ հնարավորինս շատ գործարքներ անկանխիկ կատարելու բիզնեսի և մարդկանց ցանկության և բնակչության որոշ հատվածների համար թվային տեխնոլոգիաների անհասանելիության միջև: Նման ենթադրություն է արել Շվեդիայի Կենտրոնական բանկը՝ փորձելով լուծել երկրում կանխիկ վճարումների խնդիրը։
Երկրում անկանխիկ վճարումների այնպիսի բարձր ներթափանցում կա, որ մանրածախ առևտրի կետերը պարզապես հրաժարվում են կանխիկ գումարից։ Դրա կարգավորումը ենթադրում է օրինականորեն պաշտպանել կանխիկ գումարը և պարտավորեցնել ընդունել թղթադրամներ և մետաղադրամներ։
Երկրորդ խնդիրը ինկասացիան է։ Երկրում կա միայն մեկ մասնավոր ընկերություն, որն զբաղվում է դրանով։
Այս խնդիրների լուծման համար օգնության կարող է գալ կենսաչափական տվյալներով վճարումը, որը վճարային համակարգում սպասվող նորարարություններից է: Այն արդեն իսկ օգտագործվում է որոշ երկրներում, ինչպես օրինակ` Չինաստանում, և բարելավում է հաճախորդների փորձառությունը: