Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը ձմեռային պայմաններով պայմանավորված իրականացրել է շրջակա տարածքների և մայթերի սառույցից մաքրման աշխատանքներ՝ քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով։
Միաժամանակ վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են խախտումներ։ Օրենքով սահմանված կարգը չպահպանած և իրենց տնտեսվարած տարածքները չմաքրած տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել։
Քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին և բնակիչներին պահպանել սահմանված պահանջները՝ նպաստելով քաղաքային միջավայրի անվտանգ և բարեկարգ վիճակի պահպանմանը։