USD383.47EUR449.96RUB4.5602

Կենտրոն վարչական շրջանում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Թումանյան 1 բակում բացվել է նոր գունավոր մարզահրապարակ։ Նախաձեռնությունը իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի և մասնավոր գործընկերների համագործակցությամբ։

Մարզահրապարակում երեխաները կարող են խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ, այն հագեցած է բոլոր անհրաժեշտ սպորտային կահավորմամբ։ “Street Ball Armenia” կազմակերպությունը ներդրում է ունեցել տարածքը սպորտային չափանիշներին համապատասխան դարձնելու գործում։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզահրապարակների կառուցումը՝ նպաստելով բակային սպորտի և երեխաների առողջ կենսակերպի զարգացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ