Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում, որից հետո ծանր խոսակցություն է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: Կենտրոն վարչական շրջանում տնտեսվարողների միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին։ Գերակշիռ մեծամասնությունը տարբեր պատճառներով դեռ փոփոխություններ չի իրականացրել: Կտուգանեն բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց արտաքին գովազդները չեն համապատասխանեցնի նոր չափանիշներին: